change language
text

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խրախուսանքին ներկայացնելու և խրախուսման
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը խրախուսում է շնորհակալագրով, պատվոգրով և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում, բարեգործական, պետական, հասարակական-քաղաքական նշանակալի գործունեության, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի, ինչպես նաև վաստակած հանգստի ուղարկելու համար։
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին խրախուսանքի միջնորդություն կարող են ներկայացնել նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատա¬կազմի ղեկավարի տեղակալը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձ¬նաց¬ված ստորաբաժանումների ղեկավարները, պետական և ոչ պետական մշակութային կազմակերպություններն ու հասարակական միավորումները։
3.Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խրախուսանքի վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին են ներկայացվում միջնորդություն ներկայացնող մարմնի (կազմակերպության) ղեկավարի կողմից։
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը կարող է խրախուսել անձնական նախաձեռնությամբ։
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խրախուսանքին կարող են ներկայացվել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ ու քաղաքացիություն չունեցող անձինք, կազմակերպություններ և կոլեկտիվներ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
6. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խրախուսանքին ներկայացվող անձի վերաբերյալ կարող են ներկայացվել մեկից ավելի միջնորդություններ։
7. Միջնորդագրի հետ միասին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին են ներկայացվում խրախուսման առաջադրվող անձի՝
1) կենսագրական տվյալները,
2) բնութագիրը՝ ներառելով տարբեր ասպարեզներում մատուցած ծառայությունները և ունեցած վաստակը։
8. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները 20-օրյա ժամկետում քննարկում և ամփոփում են Հայաստանի Հան¬րապետության մշակույթի նախարարի խրախուսանքին ներկայացվող՝ իրենց ոլորտին առնչվող կամ համակարգի մեջ մտնող մարմինների (կազմակերպությունների) առաջարկությունները։
9. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խրախուսանքին ներկայացված անձանց մասին միջնորդագրերը քննարկելիս կարող են պահանջվել հավելյալ տեղեկություններ, վերադարձվել լրացուցիչ քննարկման կամ չեզոք կարծիքի։
10. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը կարող է վերանայել միջնորդված խրախուսանքի ձևը կամ մերժել միջնորդությունը։
11. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պատվոգիրը, շնորհակալագիրը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը հանձնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը կամ նրա հանձնարարությամբ` համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը կամ առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

Աշխատակազմի ղեկավար՝ Վ. Բարսեղյան

Սկիզբ  >  ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ

17 Հուլիսի 2010   430-Ա
Սերժ Ավետիքյան -    Կինոբեմադրիչ
Հայ և համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի վաստակի համար

17 Հուլիսի 2010   364-Ա
Սեդա Վերմիշյան -    Բանաստեղծուհի
Հայաստան-Սփյուռք գրական-մշակութային կապերի ամրապնդման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև գրողների համահայկական 5-րդ համաժողովի առթիվ

16 Հուլիսի 2010   425-Ա
Ալիկ Սարգսյան -    Ոստիկանության գեներալ-լեյտենանտ
ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական "Դելփյան խաղերի" մասնակիցների անվտանգությունը և միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պատշաճ ապահովելու համար

16 Հուլիսի 2010   427-Ա
Ներսես Նազարյան -    Ոստիկանության գեներալ-մայոր
ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական "Դելփյան խաղերի" մասնակիցների անվտանգությունը և միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պատշաճ ապահովելու համար

16 Հուլիսի 2010   426-Ա
Սաշա Աֆյան -    ոստիկանության գեներալ-մայոր
ԱՊՀ մասնակից երկրների 6-րդ բաց երիտասարդական "Դելփյան խաղերի" մասնակիցների անվտանգությունը և միջոցառումների ընթացքում հասարակական կարգը պատշաճ ապահովելու համար

09 Հուլիսի 2010   410-Ա
Կլաուդիա Կարդինալե -    դերասնուհի
Համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի վաստակի համար

07 Հուլիսի 2010   404-Ա
Անդրանիկ Գրիգորյան -    Գործարար, "Ակումբ" ՍՊԸ-ի տնօրեն
"Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնին ցուցաբերած շարունակական հովանավորության համար

07 Հուլիսի 2010   405-Ա
Շաքե Հավան-Կարապետյան -    Գործարար, "Արտ Բրիջ" ՍՊԸ -ի տնօրեն
"Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնին ցուցաբերած շարունակական հովանավորության համար

02 Հուլիսի 2010   394-Ա
Տրդատ Ավետիքյան -    Բեյրութի "Վահրամ Փափազյան" թատերախմբի ատենապետ
Հայաստան-Սփյուռք թատերական-մշակութային կապերի ամրապնդման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև "Մեկ ազգ մեկ մշակույթ" համահայկական մշակութային IV փառատոնի առթիվ

02 Հուլիսի 2010   395-Ա
Մանուել Մարգարյան -    Բեյրութի "Վահրմ Փափազյան" թատերախմբի դերասան
Հայաստան-Սփյուռք թատերական-մշակութային կապերի ամրապնդման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև "Մեկ ազգ մեկ մշակույթ" համահայկական մշակութային IV փառատոնի առթիվ

28 Հունիսի 2010   369-Ա
Ռուբեն Ալթունյան -    Կոմպոզիտոր
Հայ ազգային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ

25 Հունիսի 2010   360-Ա
Խաչիկ Մարտիրոսյան -    Կոմպոզիտոր
Հայ ազգային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանկալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյա հոբելյանի առթիվ

25 Հունիսի 2010   357-Ա
Աշոտ Զոհրաբյան -    Կոմպոզիտոր
Հայ ազգային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյա հոբելյանի առթիվ

25 Հունիսի 2010   362-Ա
Սիմոն Հովհաննիսյան -    Կոմպոզիտոր
Հայ ազգային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ

25 Հունիսի 2010   361-Ա
Գագիկ Հովունց -    Կոմպոզիտոր
Հայ ազգային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ

25 Հունիսի 2010   358-Ա
Արեգ Լուսինյան -    Կոմպոզիտոր
Հայ ազգային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ

25 Հունիսի 2010   359-Ա
Աննա Բարսամյան -    Երաժշտագետ
Հայ ազգային երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 95-ամյա հոբելյանի առթիվ

25 Հունիսի 2010   365-Ա
Վարուժան Ոսկանյան -    Արձակագիր
Հայաստան-Սփյուռք գրական-մշակութային կապերի ամրապնդման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև գրողների համահայկական 5-րդ համաժողովի առթիվ

25 Հունիսի 2010   364-Ա
Սեդա Վերմիշևա -    Բանաստեղծուհի
Հայաստան-Սփյուռք գրական-մշակութային կապերի ամրապնդման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև գրողների համահայկական 5-րդ համաժողովի առթիվ

25 Հունիսի 2010   366-Ա
Նորեկ Գասպարյան -    Գրող
Հայաստան-Սփյուռք գրական-մշակութային կապերի ամրապնդման ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև գրողների համահայկական 5-րդ համաժողովի առթիվ

27 Մայիսի 2010   288-Ա
Սամվել Սաֆարյան -    Բանաստեղծ, ոստիկանության գեներալ-մայոր
Հայ գրականության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյա հոբելյանի առթիվ

27 Մայիսի 2010   289-Ա
Վլադիմիր Հովհաննիսյան -    դերասան
Հայ թատերարվոստի ասպարեզում ունեցած երկարամյա վաստակի համար, ինչպես նաև ծննդյան 70- ամյա հոբելյանի առթիվ

26 Մայիսի 2010   286-Ա
Բորոդինի անվան քառյակ -    լարային քառյակ
Համաշխարհային դասական երաժշտության հանրահռչակման, ինչպես նաև հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ունեցած ակնառու վաստակի համար

18 Մայիսի 2010   262-Ա
Արմեն Ալավերդյան -    "Ունիսոն" ՀԿ և "Փարոս" կամերային երգչախմբի գործադիր տնօրեն
Հայ խմբերգային արվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ներդրման, ինչպես նաև հասարակական ակտիվ գործունեության համար





to_start սկիզբ
to_top վերև